Մոնղոլիայում հայտարարում են, որ Վլադիմիր Պուտինին չեն ձերբակալել Ռուսաստանից էներգետիկ կախվածության պատճառով

18:47, 03.09.2024

Մոնղոլիան չի կատարել Միջազգային քրեական դատարանի հրամանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին, քանի որ երկիրը էներգետիկ կախվածության մեջ է Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է Մոնղոլիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

«Մոնղոլիան նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը ներկրում է մեր անմիջական հարևաններից (կա միայն երկու հարևան՝ Ռուսաստան և Չինաստան): Այս մատակարարումը վճռորոշ է մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- ասաց բարձրաստիճան պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ Մոնղոլիան «միշտ հետևել է դիվանագիտական ​​հարաբերություններում չեզոքության քաղաքականությանը, ինչը հաստատում են մինչ այժմ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները»։

Տեղեկության համար, քանի որ 2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է արձակել, սա ՌԴ նախագահի առաջին այցն է այս դատարանի անդամ երկիր։

Ըստ ԶԼՄ-ների, Մոնղոլիայի իշխանությունները վստահեցրել են Պուտինին, որ նրան չեն ձերբակալի։

Նմանատիպ