Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպում ենք Կիևում, որպեսզի համախմբենք մեր եվրաինտեգրման ջանքերը. Դիմիտրի Կուլեբա
Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպում ենք Կիևում, որպեսզի համախմբենք մեր եվրաինտեգրման ջանքերը. Դիմիտրի Կուլեբա

Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպում ենք Կիևում, որպեսզի համախմբենք մեր եվրաինտեգրման ջանքերը, – այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

«Ես շատ ուրախ եմ ողջունել իմ ընկերներին և գործընկերներին, Մոլդովայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներին: Մենք հանդիպում ենք Կիևում, որ համախմբենք մեր երկրների եվրաինտեգրման ջանքերը: Այսօր մենք նոր էջ ենք բացում, և դա կօգնի մեզ ապահովել եվրաինտեգրման գործընթացը և միաձայն խոսել տարբեր հարցերի շուրջ, երբ խոսքը վերաբերում է Եվրամիության հետ մեր շփմանը:

Եռակողմ հանդիպումից բացի, շատ հաճելի է, որ Դավիթ Զալկալիանին այցելել է Կիև, որի ընթացքում մենք կքննարկենք երկկողմ հարցեր: Մենք շատ լավ երկխոսություն ունենք նրա հետ և վստահ եմ, որ մենք էլ ավելի կխթանենք մեր հարաբերությունները», – հայտարարել է Կուլեբան:

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մայիսի 16-ին պաշտոնական այցով մեկնել է Կիև: