Մոլդովայի օդային տարածքում ռեակտիվ անօդաչու թռչող սարք է նկատվել, ինչի պատճառով իշխանությունները երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածներում ժամանակավորապես փակել են օդային տարածքը

15:42, 30.09.2026
Մոլդովայի օդային տարածքում ևս մեկ անօդաչու թռչող սարք է նկատվել, այս անգամ՝ 400 կմ/ժ արագությամբ շարժվող ռեակտիվ դրոն, ինչի պատճառով իշխանությունները երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածներում ժամանակավորապես փակել են օդային տարածքը։ Տեղեկությունը տարածում է Մոլդովայի պաշտպանության նախարարությունը։
Մոլդովայի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ ազգային ինտեգրված մոնիտորինգի համակարգը անօդաչու թռչող սարքի թռիչքը ֆիքսել է սեպտեմբերի 30-ին, ժամը 10:26-ին, Դուբոսարիի շրջանի Լունգա բնակավայրի տարածքում։
Գերատեսչության փոխանցմամբ՝ երկրի օդային տարածքում նկատվելուց հետո դրոնը շարժվել է հյուսիսային շրջանի ուղղությամբ։ Այդ պատճառով կենտրոնական գոտում սահմանված սահմանափակումը ավելի ուշ հանվել է, և օդային տարածքը բացվել է։
Վերջին տվյալներով՝ դրոնը մոնիտորինգի համակարգերից անհետացել է Դոնդուշենիի շրջանի Արիոնեշտի բնակավայրի հարակից տարածքում։ Դրանից հետո օդային տարածքը բացվել է նաև երկրի հյուսիսային հատվածում։ Մոլդովայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 30-ին երկրի օդային տարածքում դրոնների նկատումը տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված մասշտաբային հարձակումների ֆոնին։
Մոլդովայի օդային գործողությունների ծառայությունը շարունակում է երկրի օդային տարածքի մոնիտորինգը՝ իրավասու գերատեսչությունների և գործընկերների հետ կոորդինացմամբ։

Նմանատիպ