Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի կողմից ստեղծված քաղաքական դաշինքը պաշտոնապես գրանցվել է
Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի կողմից ստեղծված քաղաքական դաշինքը պաշտոնապես գրանցվել է

Ռուսամետ նախկին նախագահ Իգոր Դոդոնի կողմից ստեղծված մոլդովական քաղաքական դաշինքը պաշտոնապես գրանցվել է։

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Հայրենասիրական ընտրական դաշինք» քաղաքական միավորումը, որի մեջ են մտնում Մոլդովայի նախկին նախագահի «Սոցիալիստների կուսակցությունը», «Մոլդովայի սիրտը» և «Մոլդովայի ապագան»։

Ընտրություններին մասնակցելու համար դաշինքի ներկայացուցիչները պետք է ԿԸՀ ներկայացնեն թեկնածուների ամբողջական ցուցակը։

Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները կկայանան սեպտեմբերի 28-ին։