Մոլդովայի նախագահական ընտրություններում նախկին վարչապետ Մաիա Սանդուն առաջատարն է՝ 35,61 տոկոսով
Մոլդովայի նախագահական ընտրություններում նախկին վարչապետ Մաիա Սանդուն առաջատարն է՝ 35,61 տոկոսով

Մոլդովայի նախագահական ընտրություններում նախկին վարչապետ Մաիա Սանդուն առաջատարն է՝ 35,61 տոկոսով: Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, արդեն հաշվել են ձայների ավելի քան 99 տոկոսը:

Մայա Սանդուն գլխավորում է եվրոպամետ ընդդիմության «գործողության և համերաշխություն կուսակցությունը:

Ըստ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի, երկրի գործող նախագահ Իգոր Դոդոնն ունի ձայների 33,01 տոկոսը:

Քանի որ, ​​ընտրություններում ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, Մայա Սանդուն և Իգոր Դոդոնը կմրցեն երկրորդ փուլում:

Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է նոյեմբերի 15-ին: