Մոլդովայի նախագահական ընտրություններում նախկին վարչապետ Մաիա Սանդուն առաջատարն է՝ 35,61 տոկոսով
Մոլդովայի նախագահական ընտրություններում նախկին վարչապետ Մաիա Սանդուն առաջատարն է՝ 35,61 տոկոսով: Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, արդեն հաշվել են ձայների ավելի քան 99 տոկոսը:
Մայա Սանդուն գլխավորում է եվրոպամետ ընդդիմության «գործողության և համերաշխություն կուսակցությունը:
Ըստ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի, երկրի գործող նախագահ Իգոր Դոդոնն ունի ձայների 33,01 տոկոսը:
Քանի որ, ընտրություններում ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, Մայա Սանդուն և Իգոր Դոդոնը կմրցեն երկրորդ փուլում:
Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է նոյեմբերի 15-ին: