Մոլդովայի իշխանությունները հայտարարել են, որ միլիոնավոր խորանարդ մետր բնական գազ են գնել Լեհաստանից՝ Ռուսաստանի հետ համաձայնության չգալուց հետո։

12:08, 26.10.2021

Մոլդովայի իշխանությունները հայտարարել են, որ Լեհաստանից գնել են մեկ միլիոն խորանարդ մետր բնական գազ այն բանից հետո, երբ Քիշնևը չկարողացավ էներգետիկ համաձայնություն ձեռք բերել Ռուսաստանի հետ:

«Պետական ​​Energocom ընկերության և լեհական PGNiG ընկերության միջև կնքվել է մեկ միլիոն խորանարդ մետր բնական գազի գնման պայմանագիր։ Այս գնումը կփորձարկի այլընտրանքային աղբյուրներից գազի ներկրման հնարավորությունը և կհավասարակշռի ցածր ճնշումը բնական գազի մատակարարման համակարգում»,- ասվում է Մոլդովայի կառավարության հայտարարության մեջ։

Անցյալ շաբաթ Մոլդովան արտակարգ դրություն էր հայտարարել՝ ռուսական «Գազպրոմ» պետական ​​էներգետիկ ընկերության հետ բնական գազի վերաբերյալ պայմանագրի խախտման պատճառով:

Նմանատիպ