ՄՕԿ-ը լեռնային հանգստավայրերը ուսումնասիրելու նպատակով Վրաստան է ուղարկելու փորձագետների
Միջազգային օլիմպիական կոմիտեն Վրաստան է ուղարկելու փորձագետների և խորհրդատուների հատուկ խումբ, որը ուսումնասիրելու է լեռնային հանգստավայրերի վիճակը և ապագա հեռանկարները,-այս որոշումը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպմանը պայմանավորվել են, որ փորձագետների խումբը ծանոթանալու է Վրաստանի մարզական հնարավորությունների հետ, ինչպես նաև նշվել է, որ Վրաստանը ծրագրում է հյուրընկալել ձմեռային օլիմպիական խաղերը:
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպմանը Բախին ծանոթացրել է Վրաստանի մարզական ինֆրակառուցվածքային ներուժի հետ: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը դրական է գնահատել նաև վարչապետի և կառավարության նախաձեռնությունները, որոնք ուղղված են սպորտի և առողջ ապրելակերպի ժողովրդականացմանը:
«Պարոն վարչապետ, մեզ համար մեծ պատիվ է տեսնել ձեզ այստեղ: Մեզ հնարավորություն է տրվում քննարկել ապագա պլանները և նախագծերը: Ողջունում ենք ձեր նախաձեռնությունները, որոնք ուղղված են սպորտի և առողջ ապրելակերպի ժողովրդականացմանը: Միջազգային օլիմպիական կոմիտեն դրական է գնահատում այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է վերջին տարիներին սպորտի զարգացման տեսանկյունից»,- ասել է Բախը:
Հեղինակ -
Edgar Barsegyan