«Մոամբեն» դարձավ 57 տարեկան

13:49, 04.01.2025

«Մոամբե» լրատվական ծրագիրն այսօր դարձավ 57 տարեկան։ Այս անունով Վրաստանի հեռուստատեսային տեղեկատվական ծառայությունը ստեղծվել է 1968 թվականի հունվարի 4-ին։

Անվան գաղափարը պատկանում է Թամազ Խոմերիկին, ով ղեկավարում էր տեղեկատվության գլխավոր խմբագրությունը։ Տեղեկատվական ծառայության անվանումը նա ընտրել է ըստ Իլիա Ճավճավաձեի «Վրաստանի Մոամբեի»։ Առաջին հեռարձակումը պատրաստել են 15 լրագրողներ՝ մեկ հեռուստատեսային տեսախցիկով։ Ռեպորտաժների փոխարեն եթեր են հեռարձակվել ֆոտոկոլաժներ։ Մինչ այդ առաջին լրատվական հաղորդումը, որը հեռարձակվել է 1958 թվականին, կոչվում էր «Վերջին լուրեր»։

«Մոամբեն» իր ամենօրյա հեռարձակումն սկսել է հեռուստատեսության ստեղծումից տասը տարի անց։ Տարիների ընթացքում փոխվել են հաղորդավարները: «Մոամբեն» տարիներ շարունակ մնացել է երկրում տեղեկատվության միակ աղբյուրը։ Հանրային հեռարձակողի արխիվում պահպանված եզակի կադրերից են «Մոամբեի» օպերատորների կողմից նկարահանված ազգային շարժումը, անկախության առաջին տարիները, Աբխազիայի պատերազմը և նորագույն պատմության այլ կարևոր իրադարձություններ։ Ծրագրի անվանումը մի քանի անգամ փոխվել է. «Առաջիններ», «Լրաբեր», «Գլխավոր», բայց ժամանակին դիմադրել է «Մոամբեն»։

Այսօր լրատվական հաղորդումը ուղիղ հեռարձակվում է ժամանակակից տաղավարից։ Տեղեկատվական ծառայությունը տեղեկատվություն է փոխանցում մի քանի հարթակներում՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով և կայքէջում: Հանրային հեռարձակողի մեդիա արտադրությունը թարգմանվում է էթնիկ փոքրամասնությունների լեզուներով։

«Դեկտեմբերի 30-ին մենք նշեցինք հեռուստատեսության ծննդյան օրը։ Այսօր նույնքան կարևոր օր է, քանի որ «Մոամբե» տեղեկատվական ծառայությունըն 57 տարեկան է։ Լրատվական թողարկման և խմբագրության ծնունդն ունի իր պատմությունը և այն սկսվում է 1968 թվականից։ Ի դեպ, 17 տարի այս խմբագրության ղեկավարն է եղել Թամազ Խոմերիկին, ով մեծացրել է բազմաթիվ լրագրողների եւ, ընդհանրապես, կարծում եմ, որ յուրաքանչյուր լրատվամիջոց, հաղորդավար կամ լրագրող անցել է Առաջին ալիքի դպրոցը, ինչն իսկապես շատ ուրախալի է»,- ասել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։

Նմանատիպ