Միխեիլ Սարջվելաձեն շնորհավորել է Թբիլիսիի ծերանոցի շահառուներին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ

11:38, 04.01.2025

Օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն շնորհավորել է Թբիլիսիի ծերանոցի շահառուներին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ։

Նախարարը ծանոթացել է շահառուների կենցաղային պայմաններին և կարիքներին։

Միխեիլ Սարջվելաձեն նշել է, որ տարեցների խնամքը պետության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն ակտիվորեն։

«Նրանք արժանի են առանձնահատուկ հարգանքի իրենց վաստակի, իրենց անցած կյանքի համար, ահռելի է այն ջերմությունը, որ տալիս են մեզ։ Նրանցից յուրաքանչյուրին ցանկանում եմ մաղթել ամենայն բարիք, երկարակեցություն, ամուր առողջություն և, իհարկե, երջանկություն»,- ասել է Միխեիլ Սարջվելաձեն։

Նախարարի հետ ծերանոցում են եղել նրա տեղակալ Իրինե Ծաքաձեն և Թրաֆիքինգի զոհերի պետական ​​խնամքի գործակալության տնօրեն Ռուսուդան Կոխոձեն։

Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նմանատիպ