Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուի հետ
Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուի հետ

Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն շարունակում է պաշտոնական այցը Թուրքիա։ Այս մասին տեղեկություն է տարածում նախարարությունը։

Գործակալության տվյալներով՝ այցի շրջանակներում նախարարը Համաշխարհային բժշկական կոնգրեսի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուի հետ։

«Կողմերը խոսել են առողջապահության ոլորտում Վրաստանի և Թուրքիայի միջև համատեղ նախագծերի և համագործակցության մասին։ Բացի այդ, երկկողմ հանդիպմանը նախարարները քննարկել են առողջապահական աղետների և ճգնաժամերի արդյունավետ կառավարումը։ Քննարկվել են նաև այս ուղղությամբ կանխարգելիչ և ապագա անելիքները։

Միխեիլ Սարջվելաձեի խոսքով, հանդիպման նպատակն է առավել խորացնել երկու երկրների հարաբերություններն ու համագործակցությունը առողջապահության ոլորտում։

Հանդիպմանը մասնակցել է նաև ռազմավարական զարգացման և վերլուծության վարչության պետի տեղակալ Մերաբ Ասանիձեն։

Համաշխարհային բժշկական կոնգրեսը Թուրքիայում անցկացվում է 2014 թվականից։ Այս տարի 10-րդ հոբելյանական նստաշրջանի հիմնական թեման է «Առողջապահական համակարգերը աղետներում և առողջապահության ապագան»: Միջազգային միջոցառումը ներառում է՝ պանելային քննարկումներ, երկկողմ հանդիպումներ, աշխատաժողովներ և ելույթներ։

Միջոցառման շրջանակներում տարբեր երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ և փորձագետներ կքննարկեն առողջապահական աղետների և ճգնաժամերի կառավարումը, ինչպես նաև այդ ուղղությամբ կանխարգելիչ և ապագա ծրագրերը»,- նշվում է տեղեկատվության մեջ։