Միխեիլ Սարջվելաձե. Միխեիլ Սահակաշվիլիի հեղինակությունն այնպիսին չէ, որ նրա ներկայությունը կամ բացակայությունը հանգեցնի վրացական քաղաքականության հիմնարար փոփոխությունների

12:17, 01.08.2022

Միխեիլ Սահակաշվիլիի հեղինակությունն այնպիսին չէ, որ նրա ներկայությունը կամ բացակայությունը հանգեցնի վրացական քաղաքականության հիմնարար փոփոխությունների,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն։

«Չեմ կարծում, որ քաղաքականության մեջ Միխեիլ Սաակաշվիլիի լինել-չլինելու հարցը որևէ ազդեցություն ունի Սաակաշվիլիի՝ բուժման գնալու որոշման վրա։ Այս հարցը որոշվում է անկախ նրանից, թե ինչպիսին կլինի նրա վերաբերմունքը քաղաքականության մեջ լինելուն։ Նկատի ունեմ, որ պատիժը կիրականացվի՝ անկախ նրանից, թե ինչպես է նա վերաբերվում քաղաքական գործընթացներին։ Յուրաքանչյուր ոք ունի նույն օրինական իրավունքները, որոնք չեն կարող կախված լինել քաղաքականության մեջ նրա մասնակցությունից և դերակատարությունից։»,- ասել է Սարջվելաձեն։

Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Վալերիանի Գելբախիանիի հայտարարությամ, Սաակաշվիլին ամբողջովին տարանջատվում է վրացական քաղաքականությունից և «Ազգային շարժումից»։

Նմանատիպ