Միխեիլ Սաակաշվիլին անցնում է բոլոր անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները, ընդունում է բոլոր նշանակված դեղամիջոցները, նրա կյանքին վտանգ չի սպառնում. Թիվ 18 հիմնարկի գլխավոր բժիշկ
Միխեիլ Սաակաշվիլին անցնում է բոլոր անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները, ընդունում է բոլոր նշանակված դեղամիջոցները, նրա կյանքին վտանգ չի սպառնում. Թիվ 18 հիմնարկի գլխավոր բժիշկ

Գլդանիի թիվ 18 բուժհաստատության գլխավոր բժիշկ Մանանա Էլեֆթերովայի հայտարարությամբ, Միխեիլ Սաակաշվիլին անցնում է բոլոր անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները և ստանում է բոլոր նշանակված դեղամիջոցները։

Նրա խոսքով, Միխեիլ Սաակաշվիլիի կյանքին վտանգ չի սպառնում։

Հիվանդ Միխեիլ Սաակաշվիլին այս տարվա նոյեմբերի 8-ից բուժվում է թիվ 18 բուժհաստատությունում։ Նա ինտենսիվ բժշկական հսկողության տակ է։ Կատարվում են բոլոր անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները, ընդունում է բոլոր նշանակված դեղամիջոցները։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ինչ վերաբերում է երեկ տարբեր հեռուստաալիքների տարածած տեղեկատվությանը, կարծես թե, պարոն Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ այսօր տարածված տեղեկատվությունը, թե թիվ 18 հաստատությունում հայտարարվել է կարմիր գոտի, լրիվ սուտ է և իրականությանը չի համապատասխանում»,- ասել է գլխավոր բժիշկ Մանանա Էլեֆթերովան, որի մեկնաբանությունը տարածում է Քրեակատարողական ծառայությունը:

Միևնույն ժամանակ, Մանանա Էլեֆտերովան նշում է, որ որպես բժիշկ կոչ է անում գործընկերներին զերծ մնալ իրավիճակի դրամատիզացումից՝ ի շահ հիվանդների։