Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը թույլ է տալիս, որ վաղը ներկայանա դատարան, նա անհամբեր սպասում է վաղվա օրվան. Նիկոլոզ Ղիփշիձե
Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը թույլ է տալիս, որ վաղը ներկայանա դատարան, նա անհամբեր սպասում է վաղվա օրվան. Նիկոլոզ Ղիփշիձե

Վրաստանի նախկին նախագահի անձնական բժիշկ Նիկոլոզ Ղիփշիձեն լքել է Գորիի զինվորական հոսպիտալը։ Նիկոլոզ Կիփշիձեն կլինիկայում էր գտնվում հինգ ժամ։

Նրա խոսքով, Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է վաղը մասնակցել դատավարությանը։

«Պարոն նախագահն անհամբեր սպասում է վաղվա օրվան, իսկ վաղը ինքներդ կտեսնեք, թե ինչպես է նա իրեն զգում։ Առողջական վիճակը թույլ է տալիս նրան, որ վաղը դատարանում լինի։ Նա անհամբեր սպասում է, որ վաղը կհանդիպի վրաց ժողովրդի հետ ու իր խոսքը կասի։ Պատրաստվում է վաղը ներկայանալ դատարան։ Ազդանշանի ճնշիչի մասին ոչինչ չեմ կարող ասել, ես դրա մասնագետ չեմ։ Մեքենաները կանգնած են։ Ինքը ոչինչ չասաց։ Ռադիոհաճախական ճառագայթումը, ընդհանուր առմամբ, իսկապես վտանգավոր է մարդու օրգանիզմի համար»,- ասել է Նիկիլոզ Ղիփշիձեն։

«Ազգային շարժման» անդամ Գիորգի Չալաձեի խոսքով՝ Գորիի զինվորական հոսպիտալում Միխեիլ Սաակաշվիլիի պալատի պատուհանի մոտ մեքենա է կայանած, որը էլեկտրամագնիսական ալիքներ է արձակում։ Չալաձեի խոսքով՝ դրա ճառագայթումը առնվազն 100 մետր շառավղով կյանքին սպառնացող վտանգ է ներկայացնում շրջապատի բոլոր մարդկանց համար։