Միխեիլ Սաակաշվիլի. Ես հավատում եմ, որ մենք անպայման կհաղթենք, և Վենեսուելան նույնպես անպայման կհաղթի
Վենեսուելայի նախագահ Չավեսի կողմից մեր անօրինական օկուպացված տարածքները ճանաչելուց հետո, իմ նախագահության ընթացքում մենք օգնում էինք Վենեսուելայի ընդդիմությանը,- այս մասին սոցիալական ցանցերում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ և՛ Վրաստանը, և՛ Վենեսուելան անպայման կհաղթեն։
«Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվեց Մարիա Մաչադոյին՝ Վենեսուելայում անցկացված կեղծված ընտրությունների դեմ բողոքի շարժման ոգուն։
Վենեսուելայի նախագահ Չավեսի կողմից մեր անօրինական օկուպացված տարածքները ճանաչելուց հետո, իմ նախագահության ընթացքում մենք օգնում էինք Վենեսուելայի ընդդիմությանը։
Ես հավատում եմ, որ մենք անպայման կհաղթենք, և Վենեսուելան նույնպես անպայման կհաղթի», – գրում է Սաակաշվիլին։