Միխեիլ Սաակաշվիլի. Ես և Իվանիշվիլին արմատապես տարբեր ենք, նա զրոյական կարեկցանք ունի ժողովրդի նկատմամբ, մինչդեռ ես սիրում եմ ժողովրդին
Հիմա ինձ մշտապես մեղադրում են, թե ինչու 2011-2012 թվականներին ավելի կոշտ քայլերի չդիմեցի, երբ արդեն տեսնում էի այն վտանգը, որը ներկայացնում էր Իվանիշվիլին։ Իրականում, ես արեցի ամեն բան՝ ընտրարշավի ընթացքում ժողովրդին բացատրելու համար, թե ինչ էր սպասվում Իվանիշվիլիի ընտրվելու դեպքում, – այս մասին գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում։
Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը և Իվանիշվիլին արմատապես տարբերվում են միմյանցից։
«Ավելի շատ բան անելն նման կլիներ նրան, երբ քո սիրած մարդը ուրիշին է նայում, և դու դրա համար ծեծում ես նրան, տանջում ու տնային կալանքի ենթարկում։ Եթե Իվանիշվիլուն այլ միջոցներով կանգնեցնեի, կնշանակեր, որ նրան եմ նմանվում և դիկտատուրա եմ հաստատում։ Իսկ ես չէի կարող դա անել շատ պարզ պատճառով՝ ես և Իվանիշվիլին արմատապես տարբեր ենք։ Նա զրոյական կարեկցանք ունի ժողովրդի նկատմամբ, իսկ ես սիրում եմ ժողովրդին։ Այդ պատճառով իսկապես չէի կարող գործել այնպես, ինչպես այս վտանգավոր հանցագործը։ Հույս ունեմ՝ կհասկանաք ինձ», – հայտարարել է Սաակաշվիլին։