Միխեիլ Սաակաշվիլի. Ես երբեք մոտ չէի թողնում այն մարդկանց, ովքեր համարում էին, որ իշխանությունում լինելը նշանակում է փող աշխատել, ուստի Վրաստանում գործնականում ինձ ոչինչ չի մնացել, բացի Ղվարելիի 1,5 հեկտար խաղողի այգուց ու մի փոքրիկ տնից, որն արդեն քանդվում է
Միխեիլ Սաակաշվիլի. Ես երբեք մոտ չէի թողնում այն մարդկանց, ովքեր համարում էին, որ իշխանությունում լինելը նշանակում է փող աշխատել, ուստի Վրաստանում գործնականում ինձ ոչինչ չի մնացել, բացի Ղվարելիի 1,5 հեկտար խաղողի այգուց ու մի փոքրիկ տնից, որն արդեն քանդվում է

Ամեն մեկն իր արշինով է չափում։ Ես երբեք մոտ չէի թողնում այն մարդկանց, ովքեր համարում էին, որ իշխանությունում լինելը նշանակում է փող աշխատել։ Դրա համար ինձ Վրաստանում գործնականում ոչինչ չի մնացել, բացի Ղվարելիի 1,5 հեկտար խաղողի այգուց ու մի փոքրիկ տնից, որն արդեն քանդվում է։ Ամերիկայում և Ուկրաինայում ես երբեք շքեղ կյանքով չեմ ապրել, բայց սոված էլ չէի և Ուկրաինայում առաջին անգամ նորմալ տուն ունեցա,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Ինչպես նշում է Սաակաշվիլին, ոչ մի հարմարավետություն չէր կարող հանգստացնել հայրենիքը կորցնելու ցավը, իսկ այն կողքից դիտելը նրա համար անտանելի էր։

«Ոչ մի գումար, հարմարավետություն ու ժողովրդականություն չէր կարող հանգստացնել հայրենիքս կորցնելու ցավը, իսկ իմ դեպքում՝ մեծ չափով իմ կողմից ստեղծված վրացական պետության կործանումը և այն բարեփոխումները, որոնց վրա հիմնված էր վրացական պետությունը։ Անտանելի էր կողքից դիտելը։ Դրա համար էլ արեցի այն, ինչ արեցի (2008-ի օգոստոսին Թբիլիսիից չհեռացա ճիշտ նույն մոտիվացիայով):

Ես ուրախ եմ, որ հարյուր հազարավոր մարդիկ այսօր փողոց են դուրս գալիս ճիշտ նույն զգացողությամբ։

Դուք փորձում եք ասել, որ փողն ու անձնական բարեկեցությունը վեր են հայրենիքից, և դա հենց օլիգարխների և ռուսական աշխարհի գաղափարախոսությունն է։

Սա հակամարտություն է երկու մտածելակերպի և աշխարհայացքի միջև, և այս առճակատման մեջ մենք կարծես տարբեր կողմերում ենք:

Իմ հիմնական շարժիչ ուժը միլիոնավոր վրացիների հանդեպ պատասխանատվությունն է, որը ես վերցրել եմ տարիներ առաջ, իսկ հիմա, երբ իմ ժողովուրդը առանձնակի դժվարության մեջ է, նույնիսկ իմ ֆիզիկական գոյատևումն ինձ համար երկրորդական է»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին։