Միխեիլ Սաակաշվիլի. Ես այցելել եմ Գրենլանդիայում գտնվող ամերիկյան ռազմաբազա, մեզ այնտեղ ճանաչեցին, և շատ տեղացիներ եկան լուսանկարվելու
Ես այցելել եմ Գրենլանդիայում գտնվող ամերիկյան ռազմաբազա, որտեղ կանգ առա Սպիտակ տուն այցելելու ճանապարհին։ Հիշում եմ, որ մեզ այնտեղ ճանաչեցին, և շատ տեղացիներ եկան լուսանկարվելու,- այս մասին սոցիալական ցանցերում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Ինչպես գրում է Սաակաշվիլին, Ամերիկային իսկապես անհրաժեշտ են նոր բազաներ կղզում՝ ազատ աշխարհը պաշտպանելու համար։
«Ես նաև եղել եմ Աֆղանստանում, Հելմանդ և Թուրքիայի Ինջիլի նահանգներում գտնվող ամերիկյան բազաներում, և ուզում եմ ասել, որ Գրենլանդիայի բազան պարզապես փոքր է մնացածի համեմատ։ Հետևաբար, Ամերիկային իսկապես անհրաժեշտ են նոր բազաներ կղզում՝ ազատ աշխարհը պաշտպանելու համար։ Իհարկե, Դանիայի, Գրենլանդիայի համաձայնությամբ և միջազգային իրավունքի բոլոր կանոնների պահպանմամբ, վստահ եմ, որ համաձայնության կհասնեն», – գրում է Սաակաշվիլին։