Միխեիլ Սաակաշվիլի. Ով էլ որ հիմա կոչ է անում դադարեցնել, նա կատարում է Իվանիշվիլիի գործը, երբ հաղթանակն այդքան մոտ է, դադարեցնելն անընդունելի է։ Մենք պայքարում ենք, մենք հաղթում ենք
Միխեիլ Սաակաշվիլի. Ով էլ որ հիմա կոչ է անում դադարեցնել, նա կատարում է Իվանիշվիլիի գործը, երբ հաղթանակն այդքան մոտ է, դադարեցնելն անընդունելի է։ Մենք պայքարում ենք, մենք հաղթում ենք

Ով հիմա կոչ է անում կանգ առնել, ծառայում է Իվանիշվիլու գործին, հիմա կանգ առնելը, երբ հաղթանակը այսքան մոտ է, անթույլատրելի է, – այս մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ կա փորձ փոխարինելու վրացիների գենետիկական կոդը։

«Նա, ով հիմա կոչ է անում կանգ առնել, ծառայում է Իվանիշվիլու գործին։ Կասկածում եմ, որ դա անում է ոչ անշահախնդրորեն։ Կա փորձ փոխարինելու վրացիների գենետիկական կոդը։ Հիմա կանգ առնելը, երբ հաղթանակը այսքան մոտ է, անթույլատրելի է։ Պայքարում ենք, հաղթում ենք։ Մադագասկարի նախագահը, բազմամսյա բողոքի ցույցերից հետո, երեկ ստիպված եղավ փախչել երկրից», – գրում է Միխեիլ Սաակաշվիլին։