Միխեիլ Սաակաշվիլի. Չորս կողմը նայեք, քանի՞ մարդ է մնացել «քոցերի» աջակից, դադարեցրեք աղմուկը, մտածեք այն մասին, որ եթե ես Վրաստանում ազատ քայլեի, որքան ժամանակում վերջ կտայի սրանց

12:36, 01.10.2026

«Գերեվարվելուց առաջ Կիևում հանդիպեցի հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող խոշորագույն եվրոպական ընկերության՝ IPSOS-ի տարածաշրջանային տնօրենին։ Նա ինձ ասաց, որ Վրաստանում հասարակական կարծիքի հարցում անցկացնելը չափազանց բարդ է, քանի որ մարդիկ վախենում են ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում և Դոնեցկում, և որ ուղղակի հարց տալն իմաստ չունի, անուղղակի հարցերով պետք է պարզել իրական տրամադրվածությունը»,- այս մասին սոցիալական ցանցում գրում է Սաքարթվելոյի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Ինչպես նշում է Սաակաշվիլին, մարդիկ վախենում են հարցումներում ճշմարտությունն ասել։

«Այսպիսին էր ճշմարտությունը մինչև զանգվածային բռնաճնշումները, մարդկանց բանտերը նետելը և փողոցներում մարդկանց ահաբեկելը, իսկ հիմա պատկերացնո՞ւմ եք, թե որքան են մարդիկ վախենում հարցումներում ճշմարտությունն ասել։ Եվ պատասխանելուց հրաժարված 46%-ից քանիսն են նույն «Ազգային շարժման» կողմից։ Իսկ ովքեր ասել են, թե ձայնը տալիս են «Երազանքին», քանի՞ ընտանիքի անդամ է ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և հանրային իրավունքի իրավաբանական անձանց (ՀԻԻԱ) աշխատակից, կամ քանիսն են պարզապես վախենում ճշմարտությունն ասել։

Եվ վերջապես, չորս կողմը նայեք, ձեր շուրջը քանի՞ մարդ է մնացել «քոցերի» (Վրացական երազանքի) աջակից։ Ուրեմն դադարեցրեք ողբն ու աղմուկը, մտածեք այն մասին, որ եթե եu Վրաստանում ազատ քայլեի, որքան ժամանակում վերջ կտայի սրանց»,- գրում է Միխեիլ Սաակաշվիլին։

Նմանատիպ