Միխեիլ Կավելաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մահմուդ Ադիբի հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մահմուդ Ադիբի հետ։
Հանդիպման ընթացքում Միխեիլ Քավելաշվիլին շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հարուստ պատմություն ունեցող երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անսասան և հաստատակամ աջակցության համար։
Նախագահը Մահմուդ Ադիբին հաջողություն է մաղթել նրա հետագա դիվանագիտական գործունեության մեջ և նշել, որ վստահ է՝ նոր դեսպանի ակտիվ ներգրավվածությամբ Վրաստան–Իրան հարաբերությունները շարունակելու են դինամիկ զարգանալ։
Հանդիպումը կայացել է նախագահի պալատում։