Թբիլիսիի քաղաքային դատարանը Խորավայի փողոցում Դավիթ Զարալիձեին խմբովի կանխամտածված սպանության մեջ մեղադրվող, Միխեիլ Կալանդիային սահմանել է 15 տարով բանտարկություն, սակայն, ըստ անչափահասների արդարադատության օրենսգրքի, պատիժը կրճատվել է մեկ քառորդով և վերջապես նա դատապարտվել է 11 տարի երեք ամիս ժամկետով:
Դատավճիռը հայտարարել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր՝ Նիկոլոզ Մարսագիշվիլին:
Դատավճռի հայտարարելուն դահլիճում հետևել է աղմուկ: Միխեիլ Կալանդիայի ընտանիքի անդամներն ու հարազատները ի նշան բողոքի դուրս են եկել նիստերի դահլիճից:
Միխեիլ Կալանդիան, Թբիլիսիում Խորավայի փողոցում Դավիթ Սարալիձեին խմբովի կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալվել էր անցած տարի հունիսի 4-ին:
Խորավայի փողոցում երկու պատանու վիրավորել էին 2017 թվականի դեկտեմբերի 1-ին: Լևան Դադունաշվիլին մահացել էր հիվանդանոցի ճանապարհին, իսկ Դավիթ Սարալիձեն դեկտեմբերի 2-ին հիվանդանոցում: