Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին:
Հանդիպումից հետո կողմերը մեկնաբանություն չեն արել:
Այս րոպեներին Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար տեղակալ Ռոուզ Գոտմյոլերին, որից հետո կսկսվի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը:
Հանդիպումը ԶԼՄ-ների համար կլինի փակ:
Բրյուսելում Վրաստանի պատվիրակությունը գլխավորում է Միխեիլ Ջանելիձեն: