Միխեիլ Ղավելաշվիլին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ներում է շնորհել 33 դատապարտյալի
Միխեիլ Ղավելաշվիլին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ներում է շնորհել 33 դատապարտյալի

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ներում է շնորհել 33 դատապարտյալի։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։

Նրանց հաղորդմամբ՝ ներում ստացած անձինք պատժի վայրերը լքելուց հետո հնարավորություն կունենան վերադառնալ իրենց ընտանիքներ և կրկին դառնան հասարակության լիարժեք անդամներ։