Միխեիլ Ղավելաշվիլին իր ցավակցությունն է հայտնում Լևան Գաչեչիլաձեի մահվան կապակցությամբ
Միխեիլ Ղավելաշվիլին իր ցավակցությունն է հայտնում Լևան Գաչեչիլաձեի մահվան կապակցությամբ

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ցավակցություն է հայտնել Լևան Գաչեչիլաձեի մահվան կապակցությամբ։

Նախագահի խոսքով՝ Լևան Գաչեչիլաձեի քաղաքացիական պատասխանատվությունը, հայրենիքի հանդեպ սերը և ազգային արժեքներին նվիրվածությունը օրինակելի և գովելի են։

«Խորը ցավակցություն եմ հայտնում վրացի քաղաքական գործիչ և գործարար Լևան Գաչեչիլաձեի մահվան կապակցությամբ։ Լևան Գաչեչիլաձեն Վրաստանի նորագույն պատմության ակնառու դեմքերից մեկն էր։ Նրա քաղաքացիական պատասխանատվությունը, հայրենիքի հանդեպ սերը և ազգային արժեքներին նվիրվածությունը օրինակելի և գովելի են։ Այս մեծ կորստի կապակցությամբ ցավակցություն եմ հայտնում Լևան Գաչեչիլաձեի ընտանիքին, ընկերներին և հարազատներին», – գրել է Ղավելաշվիլին։