Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Հռոմի պապ Լեո XIV հետ։ Նախագահը կրկին շնորհավորել է Նորին Սրբությանը Կաթոլիկ եկեղեցու ղեկավար ընտրվելու կապակցությամբ և նշել, որ նրա պապականության սկիզբը ապագայի հույսի, հոգևոր նորացման և ամբողջ աշխարհի միասնության խորհրդանիշ է։
Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա հարաբերությունները և համագործակցության ամրապնդման հեռանկարները։
Միխեիլ Ղավելաշվիլիի խոսքով՝ քրիստոնեական արժեքների վրա հիմնված միությունը սերտ գործընկերության կարևոր հիմք է։
Նախագահը նաև շնորհակալություն հայտնեց Հռոմի պապին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ցուցաբերած աջակցության համար։
Իր հերթին, Հռոմի պապ Լեո XIV Վրաստանի նախագահի հետ զրույցի ընթացքում ընդգծել է աշխարհում խաղաղության հաստատման կարևորությունը և հայտնել է Վրաստանի հետ առկա գործընկերությունը խորացնելու իր պատրաստակամությունը։
Միխեիլ Ղավելաշվիլին կաթոլիկ եկեղեցու առաջնորդին հրավիրել է Վրաստան։