Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Էթնոսպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի նախագահ Բիլալ Էրդողանի հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Էթնոսպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի նախագահ Բիլալ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է նախագահի աշխատակազմը։
Գերատեսչության տվյալներով՝ հանդիպման ժամանակ կողմերը կենտրոնացել են Վրաստանի և Թուրքիայի միջև բարեկամական հարաբերությունների վրա և քննարկել ավանդական սպորտաձևերի զարգացման կարևորությունն ու հեռանկարները։
«Բիլալ Էրդողանը Վրաստանում է Սպորտի նախարարության և Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հրավերով։ Նա մասնակցելու է Վրաստանի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որը Վրաստանը հյուրընկալում է պատմության մեջ առաջին անգամ։ Հանդիպմանը մասնակցել են սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեն և Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայը», – ասվում է նախագահի աշխատակազմում տարածված հաղորդագրության մեջ։