Միխեիլ Ղավելաշվիլի. Ես խորը ցավակցություն եմ հայտնում Իսպանիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և իմ համերաշխությունն եմ հայտնում իսպանացի ժողովրդին այս դժվարին պահին
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Խորը ցավակցություն եմ հայտնում Իսպանիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, երբ գնացքային վթարը խլեց մարդկանց կյանքեր։
Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և իմ աջակցությունն եմ հայտնում իսպանացի ժողովրդին այս դժվարին պահին», – ասվում է Միխեիլ Ղավելաշվիլիի ցավակցական նամակում։
Վերջին տվյալներով՝ Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհվել է 39 մարդ, առնվազն 170-ը վիրավորվել է։ Դեպքը տեղի է ունեցել Իսպանիայի հարավում՝ Կորդոբա քաղաքի մոտակայքում։ Ըստ տեղեկությունների՝ Մալագայից Մադրիդ մեկնող արագընթաց գնացքը, որը տեղափոխում էր մոտ 300 ուղևոր, դուրս է եկել գծերից և բախվել Մադրիդից Ուելվա հակառակ ուղղությամբ ընթացող արագընթաց գնացքին։