Միխեիլ Ղավելաշվիլի - Սիրելի՛ դիմորդներ, մաղթում եմ ձեզ հաջողություն քննությունների բոլոր փուլերում, նպատակասլացությունն ու համառությունը անպայման կհասցնեն ձեզ ցանկալի արդյունքի
Միխեիլ Ղավելաշվիլի - Սիրելի՛ դիմորդներ, մաղթում եմ ձեզ հաջողություն քննությունների բոլոր փուլերում, նպատակասլացությունն ու համառությունը անպայման կհասցնեն ձեզ ցանկալի արդյունքի

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին դիմորդներին հաջողություն է մաղթում Միասնական ազգային քննություններում։

Ինչպես գրում է Միխեիլ Ղավելաշվիլին սոցիալական ցանցերում, նպատակասլացությունը, համառությունը և քրտնաջան աշխատանքը անպայման դիմորդներին կհասցնեն ցանկալի արդյունքի։

«Սիրելի՛ դիմորդներ, այսօր սկսվել է ձեր կյանքի ամենակարևոր և պատասխանատու փուլերից մեկը։

Հավատացեք ինքներդ ձեզ. ձեր նպատակասլացությունը ու քրտնաջան աշխատանքը անպայման կհասցնեն ձեզ ցանկալի արդյունքի։

Մեր երկրի ապագան կրթված և առաջադեմ սերունդն է։ Վստահ եմ, որ դուք ձեր խոսքը կասեք մեր երկրի զարգացման և առաջընթացի գործում։

Սիրելի՛ դիմորդներ, մաղթում եմ ձեզ հաջողություն քննությունների բոլոր փուլերում», – գրում է Միխեիլ Ղավելաշվիլին։