Միխեիլ Ղավելաշվիլի. Շնորհավորում եմ մեր պատրիարքին հոբելյանի առթիվ, Ձերդ Սրբություն, Ձեր ներդրումն անգնահատելի է ուղղափառ եկեղեցու և վրաց պետականության ամրապնդման գործում
Միխեիլ Ղավելաշվիլի. Շնորհավորում եմ մեր պատրիարքին հոբելյանի առթիվ, Ձերդ Սրբություն, Ձեր ներդրումն անգնահատելի է ուղղափառ եկեղեցու և վրաց պետականության ամրապնդման գործում

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին շնորհավորել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ։

«Շնորհավորում եմ մեր պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդին՝ հոբելյանի առթիվ։

Ձերդ Սրբություն, Ձեր ներդրումն անգին է ուղղափառ եկեղեցու և վրաց պետականության ամրապնդման և վերածննդի գործում։

Ձեր ապրելակերպը օրինակելի է վրաց ազգի, մեզանից յուրաքանչյուրի համար, հատկապես այսօր, երբ երկիրը փրկելու ճանապարհը քաղաքականության մեջ չէ, այլ՝ հոգևորության և ճիշտ արժեքների մեջ։

Ձերդ Սրբություն, դուք ընտրեցիք Քրիստոսի ճանապարհը, երբ Եկեղեցին հալածվում էր, և ձեր ուժով, հավատքով, հանգստությամբ և մարդկության հանդեպ սիրով կարողացաք բազմապատկել հավատն ու շնորհը ազգի մեջ։

Վեհափառ Տեր, մաղթում եմ Ձեզ քաջություն և երկարակեցություն:

Հավատում եմ, որ Ձեր աղոթքները կօգնեն մեզ մեր երկրի զարգացման ճանապարհին»,- ասված է շնորհավորանքում։