Միխայիլ Պոդոլյակն ասում է, որ Զելենսկին Պուտինին կհանդիպի մեծ մարտերում հաղթելուց հետո

10:54, 10.04.2022

Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի մեծ մարտերում, այդ թվում՝ Դոնբասում հաղթանակից հետո։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Պոդոլյակն ասել է հեռուստամարաթոնի ժամանակ։

«Հեշտ է ասել, որ մեկ-երկու շաբաթից մենք կհանդիպենք նախագահների մակարդակով։ Ոչ, դա տեղի կունենա հետևյալ կերպ. Ուկրաինան արդեն պատրաստ է մեծ մարտերի, Ուկրաինան պետք է հաղթի այդ մարտերում, այդ թվում՝ Դոնբասում, որից հետո Ուկրաինան կունենա ավելի առարկայական դիրք բանակցություններում, ըստ որի՝ կկարողանա որոշակի պայմաններ թելադրել։ Այնուհետև նախագահները կհանդիպեն։ Դա կարող է տևել երկու շաբաթ, գուցե երեք»,- ասել է Պոդոլյակը։

Պոդոլյակի խոսքով՝ Ռուսաստանը լիովին չի հասկանում, որ անհրաժեշտ է Ուկրաինայի հետ խոսել հավասար պայմաններով, առնվազն և առավելագույնը՝ Ուկրաինային լսելու համար։

Նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականն անդրադարձավ նաև անվտանգության երաշխիքների հարցին։ Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ Ռուսաստանը պետք է ձերբազատվի կայսերական պատրանքներից, և Ուկրաինան աշխարհում միակ երկիրն է, որը կանի դա։ Կարևոր չէ, թե որքան ժամանակ կպահանջվի։ Մենք ամեն ինչ կանենք Ուկրաինայի անվտանգության համար շատ ամուր երաշխիքներ ապահովելու, Ռուսաստանի Դաշնության նման երկրների կայսերական նկրտումներից մեր սահմանները ընդմիշտ փակելու համար, և նախագահը բանակցություններ կսկսի, երբ մենք ունենանք բացարձակապես հստակ դիրքորոշում այս հարցում»,- ասել է նա։

Նմանատիպ