Միխայիլ Պոդոլյակ. Ղրիմի թերակղզու ապագան պետք է լինի Սև ծովի մարգարիտը, այն չպետք է լինի ռազմաբազա ահաբեկիչների համար, ամեն ինչ սկսվում է հիմա
Միխայիլ Պոդոլյակ. Ղրիմի թերակղզու ապագան պետք է լինի Սև ծովի մարգարիտը, այն չպետք է լինի ռազմաբազա ահաբեկիչների համար, ամեն ինչ սկսվում է հիմա

Ամեն ինչ նոր է սկսվում,- այսպես է արձագանքել Ուկրաինայի նախագահի վարչակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ղրիմի Սակի շրջանում տեղի ունեցած պայթյունին։

«Ռուսաստանի Դաշնության ապառազմականացումը համաշխարհային անվտանգության ապահովման անբաժանելի մասն է։ Ղրիմի թերակղզու ապագան լինելու է Սև ծովի մարգարիտ, ազգային պարկ՝ յուրահատուկ բնությամբ և համաշխարհային հանգստավայր: Այն չպետք է ռազմական բազա լինի ահաբեկիչների համար։ Ամեն ինչ նոր է սկսվում»,- ասում է Միխայիլ Պոդոլյակը։

Մինչ այս հայտարարությունը՝ Միխայիլ Պոդոլյակը «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինան կապ չունի պայթյունի հետ։

Երեկ պայթյուն է որոտացել Ղրիմի Սակի շրջանում։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Նովոֆյոդորովկա օդանավակայանի մոտ գտնվող զինամթերքի պահեստում։ Վերջին տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով մեկ մարդ մահացել է, հինգը՝ վիրավորվել։