Խորավայի փողոցում սպանության գործով, հանցանքը թաքցնելու մեղադրանքով ձերբակալված Միրզա Սուբելիանիին պաշտոնապես ներկայացվել է մեղադրանք:
Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչությունում մեղադրանքի ներկայացմանը ներկա էր նրա փաստաբան՝ Ինգա Չալաուրին: Ինչպես փաստաբանը ասել է լրագրողներին, Սուբելիանիին մեղադրանք է ներկայացվել Վրաստանի ՔՕ 376-րդ հոդվածով:
«Միրզա Սուբելիանին ճանաչում է իր մեղքը: Դեռևս անհայտ է, թե ինչ խափանման միջոց կպահանջի դատախազությունը, սակայն բանտարկություն պահանջելու դեպքում, մենք չենք համաձայնելու այդ որոշմանը»,-ասել է փաստաբանը:
Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով, երեկ ձերբակալել են դատախազության նախկին աշխատող Միրզա Սուբելիանիին:
Սուբելիանիին ձերբակալել են հանցանքի մասին չտեղեկացնելու մեղադրանքով:
Նույն գործով, ՆԳՆ-ը ՔՕ-ի 372-րդ հոդվածով հունիսի 8-ին ձերբակալել է Մերաբ Մորչաձեին:
Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայրը, Զազա Սարալիձեն Միրզա Սուբելիանիին մեղադրում է հանցանքը թաքցնելու մեջ:
Դատարանը Լևան Դադունաշվիլիի կանխամտածված սպանության գործում, մեղադրյալ Գ. Բ.-ին դատապարտել է 10 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ ծանր պայմաններում անչափահաս Դավիթ Սարալիձեի սպանության փորձի մեղադրանքով Գ. Ջ.-ն դատապարտվել է 9 տարի 9 ամիս ժամկետով:
Հեղինակ -
Edgar Barsegyan