Մինսկի օդանավակայանում ձերբակալվել են երկու վրացի «օրենքով գողի»
Մինսկի օդանավակայանում ձերբակալվել են երկու վրացի «օրենքով գողի»

Բելառուսի ոստիկանությունը Մինսկի օդանավակայանում ձերբակալել է Վրաստանի երկու քաղաքացիների, որոնք ունեն «օրենքով գողի» կարգավիճակ, հաղորդում է Բելառուսի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունը:

Բելառուսի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Մինսկի ազգային օդանավակայանում ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացիների՝ հունվարի 17-ին՝ Գելա Քարդավային, իսկ հունվարի 18-ին՝ Սուլիկո Շարիքաձեին: Քրեական միջավայրում ձերբակալվածներն ունեն օրենքով գողի կարգավիճակ»,- ասված է զեկույցում:

Նշվում է, որ «43-ամյա Գելա Քարդավան Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի աշխատակիցներին ստուգման համար ներկայացրել է ուրիշի անունով  ռուսական անձնագիր»: «Հարցազրույցի ժամանակ տղամարդը հաստատել է իր քրեական կարգավիճակը եւ բացատրել, որ հունվարի 16-ին  Ռուսաստանից ժամանել է Բելառուս, ապա մտադիր է եղել  թռչել Ստամբուլ` մասնակցելու գողերի հավաքույթին»,-ասվում է զեկույցում:

Իրավապահ մարմինների տվյալներով՝  Քարդավան 22 տարեկանում ստացել է օրենքով գողի կարգավիճակ, զբաղվել  է կողոպուտով եւ թալանով: «Տղամարդը գտնվել  է քրեական աշխարհում որպես Դեդ Հասան հայտնի  Ասլան Ուսոյանի խմբում,  որը  սպանվել է 2013 թվականին: Ակնկալվում էր, որ նրա մահից հետո Գելան իր կրտսեր եղբայր, կրկին օրենքով գող Գիզոյի հետ կզբաղեցնի առաջատար դիրքեր»,-նշվում է զեկույցում:

«Սուլիկո Շարիկաձեն՝ ծնված  1973 թվականին ձերբալալվել է, քանի որ գտնվել է Բելառուսի տարածքում առանց գրանցման եւ միգրացիոն քարտի, որով խախտել է երկրի միգրացիոն օրենսդրությունը։ Նա ժամանել էր Ռուսաստանից, որտեղ մինչեւ դեկտեմբերի 7-ը ազատազրկված է եղել զենքի եւ թմրամիջոցների անօրինական պահման համար»,-նշում են ՆԳՆ-ում։