Մինեսոտայի նահանգապետ - Մենք կարծում ենք, որ Դոնալդ Թրամփը պետք է այս 3000 անփորձ գործակալներին դուրս բերի Մինեսոտայից, նախքան մեկ այլ անձի սպանությունը
Մենք կարծում ենք, որ Դոնալդ Թրամփը պետք է այս 3000 անփորձ գործակալներին դուրս բերի Մինեսոտայից, նախքան մեկ այլ անձի սպանությունը,- այս մասին հայտարարել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը։
Մինեապոլիսում կրակոցներից հետո Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը և Մինեսոտայի գլխավոր դատախազ Քեյթ Էլիսոնը կոչ արեցին Թրամփի վարչակազմին դուրս բերել դաշնային գործակալներին նահանգից։
«Երկու Մինեսոտացիներ զոհվել են։ Ի՞նչ է քո ծրագիրը, Դոնալդ Թրամփ։ Ի՞նչ պետք է անենք, որպեսզի այս դաշնային գործակալներին դուրս բերենք մեր նահանգից։ Մենք հավատում ենք այս նահանգում օրենքին և կարգուկանոնին։ Մենք հավատում ենք խաղաղությանը։ Մենք կարծում ենք, որ Դոնալդ Թրամփը պետք է այս 3000 անփորձ գործակալներին դուրս բերի Մինեսոտայից, նախքան մեկ այլ անձի սպանությունը», – ասաց Ուոլզը։
Մինեապոլիսում դաշնային գործակալները սպանել են ևս մեկ անձի։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ սահմանապահ պարեկային գործակալները կրակ են բացել ինքնապաշտպանության նպատակով, երբ մի տղամարդ մոտեցել է նրանց ատրճանակով։ Մինեապոլիսի ոստիկանապետ Բրայան Օ’Հարայի խոսքով՝ սպանված 37-ամյա տղամարդը ԱՄՆ քաղաքացի էր։ Նա օրինականորեն էր գնել զենքը։ Նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել նաև հունվարի 7-ին։ Միգրացիոն և մաքսային ծառայության (ICE) գործակալը Մինեապոլիսում իրականացված խուզարկության ժամանակ մեքենայում կրակել և սպանել է մի կնոջ։ Մինեապոլիսում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 18 օր։