Աշխարհում կորոնավիրուսի տարածման դեպքերի ավելացման հետ մեկտեղ, Թբիլիսիի քաղաքապետարանի, մսուր-մանկապարտեզների կառավարման գործակալությունը որոշել է, մինչ մանկապարտեզներում դաստիարակչական գործընթացի վերականգնումը, այն ոչ շուտ փչացող մթերքը, որոնք պետք է արձակուրդի ժամանակահատվածում օգտագործվեին երեխաների սննդի համար, թույլ տանք ծնողներին տանել տուն»,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է այսօր կայացած ճեպազրույցում:
«Այսօր ցանկանում եմ ձեզ ներկայացնել Թբիլիսիի քաղաքապետարանի ևս մեկ նախաձեռնություն, և դա վերաբերում է մեր փոքրիկներին: Ստեղծված իրավիճակից ելնելով, գիտեք, որ մանկապարտեզներում կրթական գործընթացը նույնպես ընդհատված է:
Մեր քաղաքում մանկապարտեզն ունի ինչպես դաստիարակչական, այնպես էլ որոշակի սոցիալական գործառույթներ: Ցավոք, շատ ընտանիքների, շատ ծնողների համար, երեխային մանկապարտեզ ուղարկելը կարևոր է ոչ միայն կրթության տեսանկյունից, այլև երեխայի համար լիարժեք սննդակարգի ապահովման համար: Կրթադաստիարակչական գործընթացի ընդհատումը հնարավոր է նման ընտանիքների և երեխաների համար ստեղծի լրացուցիչ խնդիրներ և ծնողների համար առաջացնի ծանրաբեռնվածություն, նամանավանդ, շատ ծնողներ կարող են որոշակի խնդիրներ ունենալ իրենց առօրյա եկամուտների և աշխատանքի կատարման տեսանկյունից:
Հետևաբար, Թբիլիսիի քաղաքապետարանը, մսուր-մանկապարտեզների կառավարման գործակալությունը, որոշել ենք, որ նախքան մանկապարտեզներում վերսկսվի ուսումնական գործընթացը, այն ոչ շուտ փչացող մթերքները, որոնք պետք է օգտագործվեին մանկապարտեզներում արձակուրդների ընթացքում, նորից կօգտագործվեն մեր փոքրիկների համար: Ապրանքների ցանկը համաձայնեցված է սննդաբանների հետ», – հայտարարել է Կալաձեն
Ըստ նրա, փաթեթավորված մթերային փաթեթը ծնողներին կհանձնվի 14 օրը մեկ անգամ :
«Սննդամթերքը կփաթեթավորվի և կփոխանցվի երեխաների ծնողներին: Գործընթացն իրականացվելու է կամավորների ներգրավմամբ, ինչպես դա տեղի կունենա անվճար ճաշարանների դեպքում: Ծնողներին մթերային փաթեթը կհանձնվի 14 օրը մեկ անգամ: Իհարկե, այս դեպքում նույնպես պաշտպանված կլինեն հիգիենայի նորմերը և անվտանգության կանոնները և ստեղծված իրավիճակում, երբ վարակի հետ պայքարում առանձնահատուկ կարևորություն ունի օրգանիզմի իմունիտետը, կփորձենք, ոչ մի երեխայի չթողնել առանց իրեն պատկանելիք սննդի չափաբաժնի և ծնողները 14 օրը մեկ անգամ կկարողանան չփչացող մթերքը տուն տանել: Դա կլինի երկու շաբաթվա պաշարը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան երեխաների համար պատրաստել ընթրիքը այս մթերքներով: Երեխաները մեր ապագան են և նրանց համար հոգ տանելը մեր ամենակարևոր պարտավորությունն է»,- հայտարարել է Կալաձեն: