Մինչև փետրվարի 15-ը Վրաստանում սպասվում է ձյուն և ցածր ջերմաստիճան, կլինի ձնահյուսի վտանգ
Մինչև փետրվարի 15-ը Վրաստանում սպասվում է ձյուն և ցածր ջերմաստիճան, կլինի ձնահյուսի վտանգ

Միջավայրի ազգային գործակալության օդերևութաբանների կանխատեսմամբ, մինչև փետրվարի 15-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, բարձրալեռ շրջաններում ուժգին ձյուն, մառախուղ, ձնաբուք և ձնահյուսի վտանգ, ծովում հնարավոր է 4-5 բալ փոթորիկ:

Նրանց տեղեկությամբ, ավտոճանապարհի առանձին հատվածներում առատ ձյան, մերկասառույցի, տեսանելիության վատթարացման, ձնաբքի և ձնահյուսի վտանգի պատճառով հնարավոր է, սահմանափակվի տրանապորտի տեղաշարժը: