Մինչև այս տարվա ավարտը Թբիլիսիում միկրոավտոբուսների ավտոպարկն ամբողջությամբ կփոխվի, – այս մասին Թբիլիսիի մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ըստ նրա, տրանսպորտային քաղաքականության համաձայն, մայրաքաղաքում կգործի ընդամենը 1000 նոր միկրոավտոբուս, իսկ մնացած երթուղիները սպասարկելու են 8 մետրանոց ավտոբուսները:
«Թբիլիսիի միկրոավտոբուսի» հետ բանակցությունները գրեթե ավարտված են: Ընկերությունը կապիտալ կներգրավի և, առաջին հերթին, կգնի մեր կողմից գնած 300 միավոր միկրոավտոբուսը: Այն նաև ձեռք կբերի լրացուցիչ 400 միկրոավտոբուս: Այս ամենը կավարտվի մինչև տարեվերջ: Առաջիկա օրերին Թբիլիսիի քաղաքապետարանը կհայտարարի շուկայի ուսումնասիրություն և կսկսի մրցույթի ընթացակարգը», – ասել է Կախա Կալաձեն:
Ըստ Թբիլիսիի քաղաքապետի, տրանսպորտային քաղաքականության շրջանակներում ընթանում է այսպես կոչված դեղին ավտոբուսների փոխարինման գործընթացը:
«Տրանսպորտային քաղաքականությունը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից: Ամենակարևորը, գոյություն ունեցող ավտոպարկի արդիականացումն է և հին ավտոբուսների ամբողջովին փոխարինումը: Այս գործընթացն արդեն սկսվել է: Ավտոբուսները ձեռք են բերվել, և մենք սպասում ենք դրանց ներմուծմանը: Բացի այդ, մենք ցանկանում ենք ներկայացնել մոտ 180 միավոր 8 մետրանոց և 200 միավոր 10 մետրանոց ավտոբուսներ», – ասել է Կախա Կալաձեն: