Մինչև այժմ քրեակատարողական հիմնարկներում «կովիդ 19»-ի ոչ մի դեպք չի գրանցվել. Գոչա Լորթքիփանիձե
Մինչ այժմ Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում «կովիդ 19»-ի ոչ մի դեպք չի գրանցվել,- այս մասին արդարադատության նախարար, Գոչա Լորթքիփանիձեն հայտարարել է գերատեսչության 2020 թվականի ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ:
Նա խոսել է կորոնավիրուսի կանխարգելման մեխանիզմների մասին, որի արդյունքում քրեակատարողական համակարգում ապահովվել է անվտանգ միջավայր:
Ըստ նրա, քրեակատարողական համակարգում պարբերաբար իրականացվում են ախտահանիչ աշխատանքներ, մարտի 29-ից համակարգը անցավ զորանոցային ռեժիմի, ստեղծվեցին կարանտինի գոտիներ. Յուրաքանչյուր նոր ընդունված բանտարկյալ անցնում է PCR թեստավորում. Պարբերաբար հետազոտվում են անձնակազմի անդամները, այդ թվում բուժանձնակազմի անդամները: Բացի այդ, բանտարկյալները դատական նիստերին մասնակցում են հեռավար ռեժիմում:
Գոչա Լորթքիփանիձեն խոսել է նաև համավարակի ընթացքում արդարադատության նախարարության ձեռնարկած այլ կանխարգելիչ միջոցառումների մասին:
Նրա խոսքով, արդարադատության նախարարության կառավարման ոլորտում գործող գերատեսչությունների ճնշող մեծամասնությունն անցել է հեռավար ռեժիմի, ակտիվացել է առցանց ամրագրման համակարգը` արդարադատության տներում և համայնքային կենտրոններում ծառայություններ ստանալու համար: Բոլոր ծառայությունները մատչելի են ՝ my.gov.ge կայքում: Օրենսդրական լրաբերի կայքում ստեղծվել է STOPCOV թղթապանակը, հեռավար ռեժիմի են անցել նաև ուսուսման կենտրոնները, ինչպես նաև խստացվել են անվտանգության նորմերը նոտարների գրասենյակներում: