Մինչև 2020 թվականի ավարտը բյուրոկրատական ծախսերը նվազելու են  25 տոկոսով. Մամուկա Բախտաձե
Մինչև 2020 թվականի ավարտը բյուրոկրատական ծախսերը նվազելու են  25 տոկոսով. Մամուկա Բախտաձե

Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ զգալիորեն նվազել են բյուրոկրատական ծախսերը ընդհանուր ներքին արտադրանքի հանդեպ:

Այս մասին Վրաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է խորհրդարանի այսօրվա լիագումար նիստին, 2018 թվականի պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս:

Մամուկա Բախտաձեի խոսքերով մինչև 2020 թվականի ավարտը բյուրոկրատական ծախսերը նվազելու են  25 տոկոսով:

«Եթե խոսենք կառավարության դիրքորոշումների մասին, ապա պետք է խոսենք գոյություն ունեցող արդյունքներից: Ինչ վերաբերում է թվերին, ապա ասեմ, որ ունենք 140 միլիոն խնայողություն, որից 100 միլիոնը միայն աշխատավարձային կոմպոնենտն է: Չեմ գտնում, որ 140 միլիոնը փոքր գումար է»,- ասել է Մամուկա Բախտաձեն: