Մինչև 2020 թվականի ավարտը բյուրոկրատական ծախսերը նվազելու են 25 տոկոսով. Մամուկա Բախտաձե

17:59, 13.12.2017

Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ զգալիորեն նվազել են բյուրոկրատական ծախսերը ընդհանուր ներքին արտադրանքի հանդեպ:

Այս մասին Վրաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է խորհրդարանի այսօրվա լիագումար նիստին, 2018 թվականի պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս:

Մամուկա Բախտաձեի խոսքերով մինչև 2020 թվականի ավարտը բյուրոկրատական ծախսերը նվազելու են  25 տոկոսով:

«Եթե խոսենք կառավարության դիրքորոշումների մասին, ապա պետք է խոսենք գոյություն ունեցող արդյունքներից: Ինչ վերաբերում է թվերին, ապա ասեմ, որ ունենք 140 միլիոն խնայողություն, որից 100 միլիոնը միայն աշխատավարձային կոմպոնենտն է: Չեմ գտնում, որ 140 միլիոնը փոքր գումար է»,- ասել է Մամուկա Բախտաձեն:

 

 

 

Նմանատիպ