Մինչև 2020 թվական, էլեկտրաէներգիայի սպառումը ավելանալու է 20 տոկոսով
Մինչև 2020 թվական, էլեկտրաէներգիայի սպառումը ավելանալու է 20 տոկոսով

Ընթացիկ տարվա հետ համեմատ, Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 2020 թվականին, հավանաբար, կավելանա 20 տոկոսով: 2017 թվականի հավասարակշռության համաձայն, սպառումը կլինի 11,903 միլիարդ կվտ.ժ, 2019 թվականին 13,37 միլիարդ կվտ.ժ, իսկ 2020 թվականին՝ 14,188 միլիարդ կվտ.ժ:

Հավասարակշռության համաձայն, ամենաշատը ավելանալու է ուղղակի սպառողների, այսինքն խոշոր ընկերությունների էլեկտրաէներգիայի սպառումը: Սպասվում է աճող պահանջ «Թելասի»-ի, «Էներգո-Պրո Ջորջիա»-ի և Աբխազիայի բաժանորդների կողմից ևս:

Կանխատեսումային հավասարակշռության համաձայն, այս րոպեներին Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող հանձնաժողովում քննարկում են էլեկտրաէներգիայի արտադրման սակագնի հարցը: