Թբիլիսիի մի քանի շրջանի բաժանորդների մի մասին հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կսահմանափակվի էլեկտրամատակարարումը
Թբիլիսիի մի քանի շրջանի բաժանորդների մի մասին հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կսահմանափակվի էլեկտրամատակարարումը

Տարբեր աշխատանքների պատճառով, Թբիլիսիի մի քանի շրջանի բաժանորդների մի մասին հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կսահմանափակվի էլեկտրամատակարարումը: Այս մասին տեղեկությունը տարածում է «Թելասի» ընկերությունը:

Սամգորիի շրջան. Ժամը 10:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակումը կվերաբերի. Վարքեթիլի 3-ի II, III, IV միկրոշրջաններին, Նազի ​​Շամանաուրի և Սեսիլիա Թաղաիշվիլիի փողոցներին:

Սաբուրթալո և Դիդուբե շրջաններ. Ժամը 10:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակումները կվերաբերեն. Դիղոմի գյուղին (մասամբ), Դիդի Դիղոմի I միկրոշրջանին, Միրիան թագավորի, Դելիսի III փողոցի, Նուցուբիձեի և Գազափխուլի փողոցներին: Ժամը 11:00-ից 17:00-ն սահմանափակումները կվերաբերեն. Դիղոմիի զանգվածի I թաղամասին, Զինվորական մայրուղուն, Աղմաշենեբելիի ծառուղուն, Միխեիլ Ճիաուրելիի, Լյուբլյանայի և Յունկեր Միխեիլ Իոսելիանի փողոցներին:

Գլդանի շրջան. Ժամը 00:00-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակումները կվերաբերեն. Գլդանիի մասիվի I, II, III միկրոշրջաններին, Մուխիանիի բնակավայրին (մասնակիորեն), Խիզանիշվիլիի, Վեկուայի, Խևձմարիի, Օնիի, Գոբրոնիձեի, Շեշելիձեի և Շենգելիայի փողոցներին:

«Ընկերությունը ներողություն է խնդրում բաժանորդներից պատճառված անհանգստության համար: Աշխատանքների ավարտից հետո բաժանորդներին կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- հայտարարել են «Թելասի»-ում: