Մինչ այժմ վերահաշվարկված է 1830 ընտրատեղամասերի 11 տոկոսը, վերահաշվարկը չի ազդել երկրորդ փուլի նախնական արդյունքների վրա. ԿԸՀ
Մինչ այժմ վերահաշվարկված է 1830 ընտրատեղամասերի 11 տոկոսը, վերահաշվարկը չի ազդել երկրորդ փուլի նախնական արդյունքների վրա. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի տվյալների վերահաշվարկի վիճակագրությունը։

Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրական օրենսդրության համաձայն և ԿԸՀ-ի նախագահի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին հաշվարկվել են ընդհանուր թվով 201 ընտրատեղամասերի արդյունքները։

«1830 ընտրատեղամասերի 11%-ն այս պահին վերահաշվարկվել է։ Ամբողջ Վրաստանում «Ազգային շարժումը» քաղաքապետի ընտրություններում կորցրել է 21 ձայն և ստացել 28 ձայն, «Վրացական երազանք»-ը կորցրել է 10 ձայն և ավելացրել 23, «Թամազ Մեճիաուրին հանուն միասնական Վրաստանի»-ն ավելացել է երկու ձայն։

«Վերահաշվարկը չի ազդել երկրորդ փուլի նախնական արդյունքների վրա»,- նշել են ԿԸՀ-ից։

Մանրամասն տվյալներ յուրաքանչյուր ընտրատարածքի համար, որտեղ անցկացվել են քվեարկության երկրորդ փուլի ընթացակարգերը, ներկայացված են ԿԸՀ-ի կայքում:

Օրենսդրության համաձայն՝ պատահական ընտրանքով յուրաքանչյուր ընտրատարածքում տեղամասերը որոշվել են վիճակահանությամբ, որի արդյունքները պետք է հաշվարկվեն։

Վերահաշվարկի գործընթացը սկսվել է երեկ։ Լիազորված անձինք՝ դիտորդները, ինչպես նաև ընտրական սուբյեկտների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ կարող են ներկա գտնվել և հետևել վերահաշվարկի գործընթացին։

Թողնել մեկնաբանություն