Միկրոավտոբուսների միայն կանգառների մոտ կանգնելը պարտադիր է դառնում ևս 12 կենտրոնական փողոցներում
Միկրոավտոբուսների միայն կանգառների մոտ կանգնելը պարտադիր է դառնում ևս 12 կենտրոնական փողոցներում

Միկրոավտոբուսների միայն հասարակական տրանսպորտի կանգառներում կանգնելը պարտադիր կդառնա ևս 12 կենտրոնական փողոցի վրա,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:

Կախա Կալաձեի խոսքով, ճանապարհի ցանկացած հատվածում մունիցիպալ տրանսպորտի կայանումը լուրջ խնդիր է ներկայացնում, քանի որ քաղաքացիներին դրդում է փողոցն անցնել վտանգ պարունակող հատվածում:

«Միկրոավտոբուսներն իրավունք և հնարավորություն ունեին, որտեղ ցանկանում են, այնտեղ կանգառել: Ամեն տեսանկյունից, սա լուրջ խնդիր էր ներկայացնում: Համապատասխանաբար, նախորդ տարի սկսել ենք աշխատանքն այս ուղղությամբ, ընտրվել է 14 կենտրոնական փողոց: Սա պիլոտային նախագիծ է և վարորդներին պարտավորեցրել են, որ միկրոավտոբուսները կանգառեին միայն հասարակական տրանսպորտի կանգառներում: Այս փոփոխություններն իհարկե, արդարացրին իրենց: Համապատասխանաբար, այսօր մենք կայացրել ենք որոշում, որ հավելյալ 12 կենտրոնական փողոցի վրա տարածվի նմանատիպ մոտեցումը:

Գիտենք, որքանով խնդրահարույց է, երբ տրանսպորտը կանգառում էր ցանկացած տեղ: Ճանապարհի ցանկացած հատվածում մունիցիպալ տրանսպորտի կանգառումը քաղաքացիներին դրդում է փողոցն անցնել վտանգ պարունակող հատվածում»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Ռեգուլյացիաներ են սահմանվել հավելյալ 12 կենտրոնական փողոցների վրա.

Քեթևան Դեդոփալիի պողոտա
Թամար մեփեի պողոտա
Ակակի Ծերեթելիի պողոտա
Դավիթ Գուրամիշվիլու պողոտա
Գրիգոլ Ռոբաքիձեի պողոտա
Նուցուփիձեի փողոց
Ցոտնե Դադիանիի փողոց
Սուլխան Ցինցաձեի փողոց
Վաժա Չաչավայի փողոց
Պետրե Քավթարաձեի փողոց
Ածղուրիի փողոց
Ջավախեթիի փողոց