Միջազգային օլիմպիական կոմիտեն ողջունում է Վրաստանի ցանկությանը, հյուրընկալել 2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը
Վրաստանի վարչապետ, Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է միջազգային օլիմպիական կոմիտեի (IOC) առաջին փոխվարչապետ, Նավալել Էլ Մուտավակելեյի հետ:
Ինչպես հայտարարել է Նավալել Էլ Մուտավակելեն, հանդիպմանը քննարկել են նախաձեռնությունը, որի համաձայն 2030 թվականի հեռանկարներում Վրաստանը հյուրընկալի ձմեռային օլիմպիական խաղերը:
«Վրաստանը հերոսների երկիր է և օլիմպիական խաղերին մշտապես ներկայանում է բարձրակարգ մարզիկներով: Գտնում եմ, սա ճիշտ ժամանակն է, որ արտահայտենք ցանկություն և ողջունում ենք ձեր առաջարկությունը: Վրաստանում գտնվում եմ առաջին անգամ և հավատացած եմ, որ կրկին այցելելու եմ բարձր կարգի մարզական միջոցառումներին: Լրատվություն ունեմ, որ Թբիլիսին արժանվորեն հյուրընկալել է 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնը»,-հայտարարել է միջազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխվարչապետը:
Նավալել Էլ Մուտավակելեն հայտնել է պատրաստակամություն, աջակցել Վրաստանի նպատակներին, ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման կապակցությամբ:
Ինչպես նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին, միջազգային օլիմպիական կոմիտեն, ընթացիկ տարում, լեռնային հանգստավայրերի զարգացման վիճակի և ապագա հեռանկարների ուսումնասիրման նպատակով, Վրաստան է ուղարկելու փորձագետների և խորհրդատուների հատուկ խումբ:
Նրա խոսքերով, այս որոշումը միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ընդունել է իր հետ Լոզանայում կայացած հանդիպումից հետո:
Հեղինակ -
Edgar Barsegyan