Միջազգային մամուլը շարունակում է ճանաչել Վրաստանի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած արդյունքները
Միջազգային մամուլը շարունակում է ճանաչել Վրաստանի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած արդյունքները

Միջազգային մամուլը շարունակում է ճանաչել Վրաստանի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած արդյունքները: Սա կարևոր է և ողջունելի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական, մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին՝ Վրաստանի մասին «Եվրոպա պրեսի» իսպանական հրատարակության հրապարակած հոդվածը գնահատելիս:

Նրա խոսքով, Վրաստանում կորոնավիուսի դեմ պայքարում ունեցած արդյունքը պետության կողմից կայացված համակարգային որոշումների արդյունքն է:

«Իհարկե, այս որոշումներին մասնակցել են բնագավառի փորձագետները, համաճարակաբանները և առողջապահության մասնագետները: Արդյունքները, որոնք ունենք Վրաստանում, տալիս են հնարավորություն, որպեսզի Վրաստանը մտածի ոչ միայն կորոնավիրուսն արդյունավետ կերպով հաղթահարելու, այլև՝ հետճգնաժամյան ժամանակաշրջանում մտածի, որ Վրաստանը կլինի առաջինը տարածաշրջանում, որը կբացի իր սահմանները, պատրաստ կլինի ընդունել միջազգային զբոսաշրջիկների և բացել էկոնոմիկայի բոլոր բնագավառները»,- հայտարարել է Իրալի Չիքովանին: