Միջազգային դիտորդների նախնական գնահատանքով, Վրաստանում խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին և ազատ. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
Ուրախ եմ, որ շաբաթ օրը տեղի ունեցած ընտրությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին վրացիների նվիրվածությունը եվրաատլանտյան ինտեգրմանը: Չնայած համավարակին, ընտրողների ակտիվությունը բարձր էր,- Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Ռասմուսենը նշում է, որ հոկտեմբերի 31-ին, արտաքին ուժերի միջամտելու ոչ մի նշանակալից դեպք չի:
«Միջազգային դիտորդների նախնական գնահատմամբ, խորհրդարանական ընտրությունները անցել են մրցակցային և ազատ: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է պատշաճ կերպով վերացնել խախտումները:
Հոկտեմբերի 31-ին, արտաքին ուժերի միջամտության ոչ մի նշանակալից դեպք չի գրանցվել: Ժողովրդավարություններիի դաշինք հիմնադրամը աշխատել է հիմնական քաղաքական կուսակցությունների հետ, որ արմատավորեր արժանի, էթիկական, թվային քարոզարշավի սկզբունքները, որոնք վնասակար ուժերին միջամտության թույլ պէին տա: Սակայն դա բավարար չէ հանգստության համար: Հուսով եմ, որ վրացական քաղաքական կուսակցությունները կշարունակեն առաջնագծից պաշտպանել ժողովրդավարությունը: Ես շարունակելու եմ իմ ձայնը բարձրացնել ՝ ի պաշտպանություն Վրաստանի եվրաատլանտյան ուղու»,- գրել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը: