Միջազգային դատարանի կողմից տեղի ունեցավ ինչպես բռնազավթման, այնպես էլ կտտանքների և բոլոր ռազմական հանցագործությունների ճանաչումը. Մայա Ցքիտիշվիլի
Միջազգային դատարանի կողմից տեղի ունեցավ ինչպես բռնազավթման, այնպես էլ կտտանքների և բոլոր ռազմական հանցագործությունների ճանաչումը. Մայա Ցքիտիշվիլի

Միջազգային դատարանի կողմից տեղի ունեցավ ինչպես բռնազավթման, այնպես էլ կտտանքների և բոլոր ռազմական հանցագործությունների ճանաչում,- այս մասին փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին, հայտարարել է Ստրասբուրգի դատարանի որոշման կապակցությամբ:

Ըստ նրա, բռնազավթման փաստը հաստատելու կարիք չուներ, սակայն իշխանությունները այս փաստաթուղթը կօգտագործեն միջազգային ամբիոններից:

«Դա իսկապես պատմական որոշում է, որը միջազգային դատարանի մակարդակով հաստատում է այն, ինչը մենք բոլորս գիտեինք 2008 թվականից հետո: Այս որոշումը շատ կարևոր է միջազգային կարգավիճակի և միջազգային մակարդակում ապաբռնազավթման գործընթացի միջազգային մակարդակում իրականացման, ընդհանրապես, մեր արտաքին քաղաքականության համար: Միջազգային դատարանի կողմից տեղի ունեցավ ինչպես բռնազավթման, այնպես էլ կտտանքների և բոլոր այն փաստերի ճանաչումը, որը մեզ բոլորիս հնարավորություն կտա, դա օգտագործել բռնազավթիչ պետության վրա ճնշում գործադրելու մեջ: Սա կարևոր որոշում է և ապաբռնազավթմանը հասնելու մեկ այլ հնարավորություն:

Մենք բոլորս գիտեինք բռնազավթման փաստի մասին, դա դատարանի որոշման կարիք չունի, քանի որ մենք տեսնում ենք, որ մեր երկրի 20 տոկոսը բռնազավթված է: Բռնազավթման փաստը հաստատելու կարիք չուներ, բայց միջազգային դատարանի հաստատումը վերաբերում էր բոլոր պատերազմական հանցագործություններին և խոշտանգումներին, որոնք այս պատերազմի մի մասն էին: Այս ամենը մեզ պետք է, որպեսզի օգտագործենք միջազգային գործընկերների հետ, միջազգային ամբիոններից: Միջազգային ճնշումը պետք է ուժեղացվի այն բանից հետո, ինչ միջազգային դատարանը ճանաչել է տեղի ունեցած բոլոր հանցագործությունները», – հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին:

Ստրասբուրգի դատարանը որոշում է կայացրել 2008 թվականի պատերազմի գործով: Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաձայնել է Վրաստանի պահանջին, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում: