Միջանկյալ պարտավորությունները չկատարելու դեպքում, կառավարությունն իրավունք ունի Անակլիայի կոնսորցիումի հետ խզել պայմանագիրը. Մայա Ցքիտիշվիլի
მაია ცქიტიშვილი – შუალედური ვალდებულებების შეუსრულებლობის შემთხვევაში, მთავრობას აქვს უფლება, ანაკლიის კონსორციუმთან საინვესტიციო ხელშეკრულება მოშალოს
Միջանկյալ պարտավորությունները չկատարելու դեպքում, կառավարությունն իրավունք ունի Անակլիայի կոնսորցիումի հետ խզել պայմանագիրը,- այս մասին հայտարարել է փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիտիշվիլին:
Ցկիտիշվիլին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է կոնսորցիումի ստանձնած պարտավորությունների մասին և նշել, որ կառավարությունը կոնսորցիումին կսպասի մինչև օրվա վերջ:
«Ինչպես գիտեք, այս տարվա հունիսի վերջին ներդրումային պայմանագրում կատարված փոփոխությունների համաձայն, կոնսորցիումին ժամանակ է տրվել մինչև 2019 թվականի ավարտը գտնել նավահանգստի կառուցման առաջին փուլի համար անհրաժեշտ ֆինանսավորում, ինչպես սեփական կապիտալի առումով, այնպես էլ մինչև տարեվերջ պետք է ներկայացնի 400 մլն. դոլարի վրա ձևակերպված վարկային պայմանագիր: Նույն փոփոխություններով սահմանվել են միջանկյալ ժամկետներ: Կոնկրետ, հոկտեմբերի 15-ին կոնսորցիումը պետք է կատարի երկու պարտավորություն-պետք է ներկայացնի պոտենցիալ ներդրողների հետ 120 միլիոն դոլարի չափով կապիտալ ձեռք բերելու վերաբերյալ ստորագրված պարտավորությունների պայմանագիր, որի ուժի մեջ մտնելը կախված է բանկերից 400 միլիոն դոլարի վարկ վերցնելու հետ: Երկրորդ պարտականությունն է ներկայացնել միջազգային բանկերի հետ կնքված պայմանագիր 400 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, միայն այն պայմաններով, որոնք ընդունելի կլինեն Վրաստանի կառավարության համար»,- պարզաբանել է փոխվարչապետը:
Ըրա խոսքով, թվարկած միջանկյալ պարտավորությունների ժամանակին կատարումը զգալիորեն կսահմանի 2019 թվականի ավարտին կոնսորցիումի կողմից ֆինանսավորման ձեռք բերման վերաբերյալ պարտավորությունների կատարումը:
«Անակլիայի զարգացման կոնսորցիումին», համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը լրանում է այսօր, որը կապացուցի ներդրողի կողմից կապիտալի կատարումը: